Մինչև դեկտեմբերի 1-ը 6 տարեկան դարձածները կկարողանան դպրոց հաճախել

2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու տարիքը կնվազեցվի ևս մեկ ամսով: Այս մասին սեպտեմբերի 17-ին ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին:

Կրթության գերատեսչության ղեկավարը նշել է՝ 2024-2025 ուստարում դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան:

Նախարարը պարզաբանել է՝ այս օրենքի ընդունոմից հետո, ծնողների համար կամավոր է լինելու իրենց երեխաներին դպրոց տանելը կամ չտանելը:

Նա տեղեկացրել է 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված փոփոխության մասին՝ ընդգծելով առաջին դասարանցիների համար կատարված փոփոխությունը։

Հիշեցնենք. ԿԳՆ տեղեկատվության համաձայն՝ 2023-2024 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատություններ է  ընդունվել ավելի քան 55 հազար առաջին դասարանցի։