Մահացել է Ջորջ Մայքլը

Մեծ Բրիտանիայում, 53 տարեկանում մահացել է հայտի երգիչ Ջորջ Մայքլը: Ըստ BBC-ի՝ ոստիկանությունը նրա մահվան հետ կապված   կասկածելի հանգամանքներ չի հայտնաբերել:

Լեգենդար ստեղծագործողի հանրային կապերի պատասխանատուն հայտնել է, որ Մայքլը մահացել է իր տանը: Լրատվության համար  հայտարարության մեջ ասված է. «Խոր վշտով մենք հաստատում ենք, որ սիրելի որդի, եղբայր և ընկեր Ջորջը խաղաղությամբ կյանքին հրաժեշտ է տվել Օքսֆորդշիրի իր տանը՝ Սուրբ ծննդյան տոնի ընթացքում»:

Ծագումով հույն,  բրիտանացի երգիչ, երաժիշտ,  կոմպոզիտոր և պրոդյուսեր Ջորջ Մայքլը (իրական անունը՝ Յորգոս Կրիակոս Պաայոտու) ծնվել է Լոմդոնում, երաժշտական կարիերան սկսել է 1980-ականներին՝ որպես «Wham!» խմբի վոկալիստ, մի քանի տարի անց դարձել համաշխարհային ճանաչում ունեցող մեներգիչ: Երգչի՝ առավել հայտնի ստեղծագործություններից են՝«Careless Whisper», «Faith», «Freedom», «Jesus to a Child»:

Մայքլը իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է   100 մլն  սկավառակ, ունի 2 «Գրեմմի» մրցանակ:

2017-ի մարտին կթողարկվի երգչի կյանքին և գործունեությանը նվիրված՝  «Freedom» ֆիլմը:

 

Թողնել պատասխան