Մամալաձեի քահանայությունը մինչեւ հետաքննության ավարտն առկախվել է

Ցիանիդի գործով մեղադրյալ Գիորգի Մամալաձեի եկեղեցական ծառայությունն առկախվել է մինչեւ հետաքննության ավարտը: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են Բաթումիի եւ Լազեթիի թեմից, հանցագործության հաստատման դեպքում Գիորգի Մամալաձեի հարցը սուրբ Սինոդին կփոխանցվի: Թեմում նշել են, թե հույս ունեն, որ մեղադրյալը կհաստատի իր անմեղությունը:

«Քահանա Գիորգի Մամալաձեի կոչման հետ կապված ուզում ենք հայտարարել, որ օրենքի համաձայն, երբ հոգեւորականին մեղադրանք է առաջադրվում, մինչեւ հետաքննության ավարտը առկախվում է նրա ծառայությունը՝ քահանայական պարտականություններ իրականացնելու իրավունքը, իսկ հետաքննության ավարտից հետո, մեղքի հաստատման դեպքում, սուրբ Սինոդն է որոշում կայացնում՝ կարգալույծ անել, թե որոշակի ժամանակահատվածով առկախել»,- հայտարարել են Բաթումիի եւ Լազեթիի թեմից:

Թողնել պատասխան