Մարգվելաշվիլին «Վրացական երազանք»-ին երկխոսության կոչ է անում

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանական մեծամասնությանը երկխոսության ու համագործակցության կոչ է անում:  Մարգվելաշվիլին խորհրդարանում իր ամենամյա ելույթի ընթացքում ողջունել է իշխող «Վրացական երազանք»-ի անդամներին, ովքեր չնայած դեբատներին չմասնակցելու մասին տարաբնույթ հայտարարություններին,  որոշել են ներկա գտնվել։

«Անցյալ տարի դիմելով նոր խորհրդարանին, զգուշացրի, որ սահմանադրական մեծամասնություն ստեղծելը վտանգ է հանդիսանում իշխանության համակենտրոնացման համար, միևնույն ժամանակ  բարեփոխումների ու նախաձեռնությունների նոր հնարավորություն է ստեղծում: Ի՞նչ ենք ստացել 5 ամիս հետո»,- իր ելություն նման հարցադրում է արել Մարգվելաշվիլին:

Նախագահի խոսքով՝ հնարավոր վտանգը վերածվել է լուրջ խնդրի, իսկ բարեփոխումների դինամիկան դեռևս տպավորիչ չէ:  Մարգվելաշվիլին ցավալի է որակել այն, որ իշխող քաղաքական ուժը փաստացիորեն հրաժարվում է երկխոսությունից:

«Հաղթանակ տանելով ընտրություններում, բազմիցս հայտարարել եմ, որ ծառայելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիներին, բոլորի նախագահն եմ:  Սպասում եմ այն պահին՝ երբ իշխող կուսակցությունն ամենուր ոչ թե թշնամիներ, այլ դանակիցներ կփնտրի․ Հավատում եմ, որ քաղաքական գործչի ամենամեծ նկրտումը երկրի և հանրության միավորումն է: Այդ պատճառով երկխոսության կոչ եմ անում»,-խորհրդարանում հայտարարել է երկրի ղեկավարը:

Թողնել պատասխան