Մարտվիլիի կիրճ այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ (լուսանկար/տեսանյութ)

Վրաստանի զբոսաշրջային հեքիաթային վայրերից մեկում՝ Մարտվիլիի կիրճում լողի սիրահարներն այս տարվա օգոստոսից հնարավորություն կունենան ուսումնասիրել ստորջրյա աշխարհը: Այս մասին Ալիք Մեդիայի հետ զրույցում նշել է Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության
պահպանվող տարածքների գործակալության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկո Թևդորաշվիլին:

Այս հրաշագեղ կիրճը գտնվում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում, Աբաշ գետի վրա, պատմական Մինգրելիա շրջանի Մարտվիլի գյուղի մոտ: Քարանձավներով ու ջրվեժներով շրջապատված կիրճն առանձնակի գեղեցիկ է դարձնում կանաչի ու կապույտի գունային հնչեղ համադրությունը:

Կիրճում պահվում են 75 միլիոն տարի առաջ երկրի վրա ապրող կենդանիների ֆոսիլացված ոսկորները՝ դարձնելով այս վայրը աշխարհում երրորդ հայտնագործությունը: Իսկ 2010 թ. հոկտեմբերի 4-ին կիրճը դարձել է արգելոց:მარტვილის კანიონი

Կիրճի թափանցիկ, փիրուզագույն ջուրը սառն է նույնիսկ ամառվա տապին:

Մարտվիլիում զբոսաշրջության շրջանը սկսվել է մայիսին և ամեն օր այստեղ այցելում է շուրջ 1000 մարդ: Նիկո Թևդորաշվիլիի խոսքերով, զբոսաշրջիկների թիվն ավելացել է հուլիսից և հասնում է օրական 1700-2800-ի:

Թևդորաշվիլին ընդգծեց նաև այն փաստը, որ մայիս ամսից սկսած արդեն իսկ զգացվում է այցելուների կտրուկ աճ՝ այդ թվում Հայաստանից: Միայն օտարերկրացի այցելուների քանակն աճել է 38 տոկոսով:

Մարտվիլի կիրճի մուտքի գները՝

  • Վրաստանի քաղաքացի — 9 լարի (մոտ 4 դոլար)
  • Ուսանող և աշակերտ — 5 լարի (մոտ 2 դոլար)
  • Այլ երկրի քաղաքացի — 15 լարի (մոտ 6 դոլար)
  • Նավակով զբոսանք՝ անձը — 13 լարի (մոտ 5 դոլար)

Մարտվիլիի և Օկացեի բնության հուշարձանների վարչությունը միավորում է 13 բնության հուշարձան, այդ թվում՝ 3 կիրճ, 5 ջրվեժ և 5 քարանձավ: Նրանցից 10-ը պատկանում է Մարտվիլիի քաղաքապետարանին, 2-ը՝ Խոնի քաղաքապետարանին և մեկը՝ Չխորոծկղու քաղաքապետարանին:

Թողնել պատասխան