2008-ի պատերազմում զոհված 7 քաղաքացիների մարմնի մասունքները հանձնվել են ընտանիքներին

2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհված Վրաստանի 7 խաղաղ քաղաքացիների մարմնի մասունքները Լևան Սամխարաուլիի անվան դատաքննչական փորձաքննության բյուրոյում համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո հանձնվել են ընտանիքի անդամներին

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից զոհվածների մասունքները տեղափոխվել էին ընթացիկ տարվա մարտի 19-ին:

2017-ի հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) աջակցությամբ զոհվածների աճյունների դուրս բերման գործընթացը իրականացվել էր Ցխինվալիի շրջանի Թամարաշեն գյուղի գերեզմանոցում։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում գտնվող միջազգային լաբորատորիայում անցկացված դատաքննչական փորձաքննությունը պարզել է զոհվածների ինքնությունը։