Մեկնարկել է 2017-2018 թթ. EFFE Label ծրագրի համար հայտերի ընդունումը

Եվրոպական փառատոնների ասոցիացիան 2017-2018 թթ. EFFE Label ծրագրի համար հայտերի ընդունում է սկսել: Ծրագրում այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ վրաստանյան փառատոնների ներկայացուցիչները: Ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 20-ին Վրաստանի մշակույթի նախարարությունում, շնորհանդեսին ներկա էին Վրաստանում անցկացվող տարբեր փառատոնների կազմակերպիչներ: Ծրագիրը մանրամասնորեն ներկայացրին համակարգողներ Հերտ Նեսենը եւ Նաիմա Դելաերը, ինչպես նաեւ ասոցիացիայի վրաստանյան ներկայացուցիչ ՝ Լեւան Խեթագուրին:
«Սա Եվրամիության նոր ծրագիրն է, որն անց է կացնում Եվրոպայի փառատոնների ասոցիացիան, 65-ամյա կազմակերպություն է: Ծրագիրը Վրաստանի փառատոններին հնարավորություն է տալիս մասնակցելու ճանաչման եւ պարգեւատրման ծրագրում, այստեղից առաջինը Label-ն է, երկրորդը՝ 10 լավագույն փառատոնների պարգեւտրման արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին Ֆրանկֆուրտում»,- Ալիքի հետ զրույցում նշեց Լեւան Խեթագուրին:
Փառատոններն ընտրվում են հայտերի հիման վրա, դրանց ներկայացուցիչներն առցանց պետք է լրացնեն հայտերը, որոնք հետագայում կգնահատի Եվրոպայի առաջատար փառատոնները ներկայացնող 19 անդամից բաղկացած միջազգային ժյուրին: Ինչ վերաբերում է պարգեւներին, Խեթագուրին նշեց, որ Label-ը կտրվի Եվրոպայի լավագույն փառատոնին, իսկ 10 լավագույն փառատոնները տեղ կգտնեն այդ նպատակով ստեղծված հատուկ կատալոգում:
16144307_1575366322493509_116097150_nԱլիք Մեդիայի հետ զրույցում Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն նշեց, որ այս ծրագիրը ենթադրում է Եվրոպայի փառատոնների՝ մեկ ցանցում միավորելը:
«Տեղական փառատոններն իրենց անունը կարող են ներկայացնել Եվրոպայի մասշտաբով, ձեռք բերել նոր գործընկերներ, մասնակցել ավելի շատ ծրագրերի…»
2017-2018թթ EFFE Label ծրագրին Վրաստանի փառատոնների ղեկավարները կարող են հայտ ներկայացնել մինչեւ սույն թվականի փետրվարի 17-ը: Ծրագրի համակարգողների խոսքով՝ այս ծրագրի մասնակցությունը բազմաթիվ դռներ է բացում դեպի ավելի մեծ հնարավորություններ:
Ծրագրի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.effe.eu կայքից:

Թողնել պատասխան