Մերաբ Մետրեվելին լքել է Պաատա Բուրճուլաձեի կուսակցությունը

Օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության շարքերից հեռացել է Մերաբ Մետրեվելին:
Վերջինս  հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ կուսակցության շարքերը լքում է  այլ քաղաքական ուժերի հետ միավորման պատճառով:   Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բուճուլաձեն որոշեց միավորվել «Վաշաձե-Ջափարիձե- Նոր ընտրություն» քաղաքական ուժի հետ:

«Մի շարք պատճառներ կան, որ անընդունելի են դարձնում  միավորված  ուժի հետ իմ գործունեությունը: Այս միությունն ինձ համար  անըդունելի է: Այնուամենայնիվ, ես այս կուսակցությանը հաջողություն ու  ընտրություններում հաղթանակ եմ մաղթում»,-հայտարարել է Մերաբ Մետրեվելին:

Պաատա Բուրճուլաձեն խոստովանել է, որ  կուսակցության համար սա մեծ կորուստ է. «Ես ուզում եմ Մերաբի  ճանապարհն  օրհնեմ ու շնորհակալություն հայտնեմ իր գործունեության  համար» ,-հայտարարել է  Բուրճուլաձեն:

Թողնել պատասխան