Մեր ազատության, ինքնիշխանության և անկախության կարևորագույն և ամենահուսալի հենարանը Վրաստանի զինված ուժերն են. Կոբախիձե

«Մեր ազատության, ինքնիշխանության և անկախության կարևորագույն և ամենահուսալի հենարանը Վրաստանի զինված ուժերն են»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի զինված ուժերի տարեդարձին նվիրված միջոցառմանը:

«Շնորհավորում եմ Վրաստանի զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ: Դուք ներկայացնում եք մեր հասարակության և պետության կարևոր հաստատություններից մեկը, որին հավատում և մեծ հարգանքով է վերաբերվում մեր ժողովուրդը և պետությունը: Համոզված եմ, Վրաստանի զինված ուժերում ծառայելը ձեզ համար մեծ պատիվ է։ Դուք ոչ միայն արժանիորեն պաշտպանում ենք հայրենիքը, այլ նաև մեծ դեր եք խաղում Վրաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում»,- ասել է խորհրդարանի խոսնակը:

Կոբախիձեն խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել Վրաստանն արժանապատվորեն ներկայացնելու համար․

«Այսօր մեր բանակի օրը նշելու հետ մեկտեղ, պետք է հարգենք Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակը: Նրանց անուները երբեք չպետք է մոռանանք»:

Թողնել պատասխան