Մթածմինդայի այրված լանջին 3000 ծառ կտնկվի

Վրաստանի մայրաքաղաքի Մթածմինդա լեռան այրված լանջին մինչև ամսվա վերջ 3 հազար ծառ կտնկվի: Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի բնապահպանության եւ կանաչապատման քաղաքային ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին:

Նրա խոսքով, հրդեհի հետեւանքով այրված տարածքի կանաչապատման աշխատանքներն արդեն սկսվել են, այս պահի դրությամբ տարբեր տեսակի շուրջ 300 ծառ է տնկել: Ծառայության ղեկավարի խոսքով, այրված տարածքը բաժանվել է հատվածների, ըստ այդմ  աշխատանքները են ընթանում:

«Մթածմինդայի այրված լանջի վերականգնման ու կանաչապատման պարտականությունն ինքնակամ ստանձնել է «Մ2 անշարժ գույք» կազմակերպությունը: Մրցույթը հաղթելով՝  նրան միացել է նաև «Ազգային կառուցող տնտեսությունը»,-հայտարարել է Գիգաշվիլին:

Հիշեցնենք՝ զբոսաշրջիկների և տեղացիների սիրելի հանգստավայր Մթածմինդա լեռան մի քանի հատվածներում անցյալ տարի երկու անգամ հրդեհ է բռնկվել՝ այրելով մի քանի հա կանաչապատ տարածք, հարյուրավոր ծառեր։

Թողնել պատասխան