Տղիբուլիի հանքահորում վիրավորված աշխատակիցների առողջական վիճակը կայուն է

Տղիբուլիի (Իմերեթիի շրջան) Մինդելի հանքահորում վիրավորված 3 աշխատակիցների առողջական վիճակը կայուն է: Այս մասին տեղեկացրել է Քութայիսիի բժշկական կենտրոնի ղեկավար Իրակլի Գոգինավան:

Վերջինիս խոսքով, հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում եւ նրանք շուտով դուրս կգրվեն:

Նախօրեին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով 3 վիրավորվածներից 2-ը բուժում են ստանում Քութայիսիի հիվանդանոցում, մեկը՝ Տղիբուլիում:

Հիշեցնենք, որ Տղիբուլիի Մինդելի հանքահորում ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 հանքափոր է մահացել, 3-ն էլ վիրավոր են: Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 6-ին երկրում սգո օր է հայտարարվել։

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը նշանակում է լեռնային և այլ շինարարական աշխատանքներում անվտանգության կանոնների խախտում:

Թողնել պատասխան