Վրաստանի կառավարությունում նոր անդամ կա

Վրաստանի վարչապետը Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերի պետնախարար է նշանակել Թեա Ախվլեդիանիին։

Թեա Ախվլեդիանին Էստոնիայում Վրաստանի դեսպանն է եղել, ապա Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Պետնախարարի պաշտոնին նա փոխարինեց Քեթևան Ցիխելաշվիլիին, որը Ավստրիայում Վրաստանի դեսպան է նշանակվել։