Երեկվա օրը համառոտ. մայիսի 8

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անջելո Ֆարուջայի հետ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են բռնցքամարտի 54 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Այվազյանին։

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոդավորման բյուրոյի տնօրեն, գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը և բյուրոյի այլ ներկայացուցիչներ։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները՝ 500 լարի։

Բաց տարածքում շան հետ առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվում են։ Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն խոսել է նախատեսվող փոփոխության մասին։

Բրիտանական հետազոտական ZINC network-ի պատվերով Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Georgia) անցկացրած նոր հարցման համաձայն՝ Վրաստանի բնակչությունը համարում է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հիմնական խոչընդոտներն են երկրի թույլ տնտեսությունը, ներքաղաքական բևեռացումը և ժողովրդավարության անկումը։

Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել։ 

Վրաստանի Իմերեթիի մարզի Վանի քաղաքում հետաքննություն է ընթանում դպրոցի վարորդի կողմից անչափահասների նկատմամբ այլասերված արարքի կատարման կասկածով:

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) վիճակագրության համաձայն, Վրաստանի միջազգային պահուստները ռեկորդային մակարդակի են հասել:

2023 թվականի առաջին 3 ամիսներին սեռական բռնության զոհ է դարձել 46 անչափահաս:

Վրաստանի կառավարության նիստում հավանության է արժանացել նախագիծը, որը սահմանում է պարապլաներային սպորտին առնչվող խնդիրներն ու անվտանգության չափանիշները։

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat-ի) տվյալներով՝ 2023 թվականի մարտին շինարարության արժեքի ցուցանիշը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,7 տոկոսով։

2023 թվականի առաջին երեք ամիսների տվյալներով՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայությունը թմրամոլության բացահայտման նպատակով թեստավորել է 1241 անձի, որոնցից 928-ի դեպքում թեստը դրական արդյունք է ցույց տվել։

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Վրաստանը պատմական հնարավորություն ունի դառնալու եվրոպական ընտանիքի միասնական, անվտանգ և տնտեսապես հզոր անդամ։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 7-ին կայացած նիստում ամփոփել է 2023 թվականի ապրիլի 29-ի միջանկյալ ընտրությունների արդյունքները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղում շարունակվում են ճանապարհների վերականգնման աշխատանքները:

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը՝ Պաատա Շուբիթիձեին պատկանող «Քցիա» ՍՊԸ-ն (50 տոկոսը Պաատա Շուբիթիձեին է պատկանում) 2022 թվականից մինչ օրս Մառնեուլիի քաղաքապետարանից ստացել է 15 մլն 985 հազար 260 լարի և 79 թեթրի: