Սեռական բռնության զոհ է դարձել 46 անչափահաս

2023 թվականի առաջին 3 ամիսներին սեռական բռնության զոհ է դարձել 46 անչափահաս, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրական տվյալներից:

Ըստ ՆԳՆ վիճակագրության տվյալների՝ առաջին եռամսյակում բռնաբարության զոհ է դարձել 6 անչափահաս, իսկ ևս 40 դեռահաս սեռական բռնության այլ տեսակների զոհեր են։

2023 թվականի առաջին եռամսյակում դատախազությունը տարբեր քրեական գործերով տուժողի կարգավիճակ է տվել առնվազն 366 անչափահասի։