Չունչխայում շարունակվում է ճանապարհների վերականգնման աշխատանքը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղում շարունակվում են ճանապարհների վերականգնման աշխատանքները, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Ըստ հաղորդագրության՝ այս փուլում ընթանում են նախնական ճանապարհաշինարարական աշխատանքներ, որից հետո կկառուցվի երկաթբետոնե ճանապարհ, և գյուղացիները շուտով կկարողանան ազատ տեղաշարժվել։

Ճանապարհի 1 743 մետրանոց հատվածում կկառուցվի երկաթբետոնե ծածկ։ Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից, իսկ արժեքը կազմում է 1 մլն 051 հազար 420 լարի:

«Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: