Միասնական պետական քննությունները ստուգվում են

Մեկնարկել է միասնական պետական քննությունների ստուգման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը: Քննությունների ստուգուման գործընթացը ընթանում է քննություններին զուգահեռ: Առաջինը  սկսվել են վրացերեն լեզվի եւ գրականության քննությունների ստուգմամբ: Դրանք ստուգվում են Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի մասնագետների կողմից ստեղծված համակարգչային ծրագրով: Էլեկտորային գործընթացը  ամբողջովին բացառում է աշխատանքի հեղինակի բացահայտումը:

Յուրաքանչյուր վարժություն ստուգում է երկու մասնագետ: Այն դեպքում, եթե նրանց գնահատման արդյունքները չեն համընկնում, աշխատանքն ուղարկվում է 3-րդ մասնագետին: Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը արդյունքների փուլային տարբերակով հրապարակումը կմեկնարկի հուլիսի վերջից: Արդյունքների հետ մեկտեղ, դիմորդներն իրենց աշխատանքի էկեկտրոնային տարբերակին ևս  ծանոթանալու հնարավորություն կունենան:

Թողնել պատասխան