Կրոնի հարցերով գործակալությունը եզդիներին շնորհավորել է ազգային տոնի առիթով

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը  երկրում  ապրող եզդիներին շնորհավորել է ազգային ու կրոնական տոնի՝ «Այդա Էզդիտ»-ի  կապակցությամբ։

«Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են իրենց առաջնային կրոնական տոնը՝ «Այդա Էզդիտ»-ը: Եզդիների դիցաբանության համաձայն՝ ճիշտ այս շաբաթվա սկզբին է ստեղծվել երկիր մոլորակը, իսկ այսօր նշվում է երկիր մոլորակի արարման  տարդարձն ու Տիրոջ գովաբանման օրը: Վրաստանի Կրոնի հարցերով  պետական գործակալությունը բոլոր եզդիներին և հատկապես վրաստանաբնակ եզդիներին  շնորհավորում է տոնի առիթով՝ նրանց խաղաղ կյանք մաղթելով»,- ասված է Կրոնի պետական գործակալության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան