Գուրիայում 306 ընտանիք ենթակա է վերաբնակեցման

Գուրիայում աղետի հետևանքով 306 ընտանիք ենթակա է վերաբնակեցման։ Երկրաբաններն ստուգել են 643 տուն, որոնցից 306-ի դեպքում բացասական եզրակացություն է տրվել։ Այս տեղեկությունը հայտնել է Գուրիայի շրջանում պետական ​​ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեն։

Տեղեկության համաձայն՝ մինչ օրս 40 բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում, իսկ 432 բաժանորդ մնացել է առանց բնական գազի։

«Մարդասիրական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 1200 ընտանիքի, հյուրանոց է տեղափոխվել 218 մարդ, իսկ 514 ընտանիք ապահով վայրում է»,- ասել է Գիորգի Ուրուշաձեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով տուժել են Գուրիայի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղեր։

Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերը վարարել են, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։