Իմպիչմենտի ընթացակարգը չի նպաստում Վրաստանի կայունությանը․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և հզոր երկիր, իսկ իմպիչմենտի գործընթացը չի նպաստում այդ նպատակին, լրագրողներին ասել է Վրաստանում Եմ դեսպան Պավել Հերչինկսին։

«Որպես օտարերկրյա դիվանագետ՝ ես շատ զգույշ պիտի լինեմ նախագահի իմպիչմենտի հարցում, որպեսզի չմիջամտեմ Վրաստանի ներքին գործերին։ Սակայն, մենք ցանկանում ենք  Վրաստանը տեսնել հզոր և կայուն երկիր՝ հզոր ինստիտուտներով, իսկ իմպիչմենտի ընթացակարգը չի օգնում այս գործընթացին», — նշել է դեսպանը։

Հարցին, թե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը արդյոք քննարկվել է իմպիչմենտի թեման, դեսպանը պատասխանել է․ «Մեր հանդիպման հիմնական թեման Վրաստանի եվրաինտեգրումն է եղել»։

Հասմիկ Պետրոսյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր