Վրաստանում կանանց ամենից հաճախ սպանում են ներկա ու նախկին ամուսինները, զուգընկերները. Օմբուդսմեն

Լուսանկարը՝ Osservatorio Balcani

Վրաստանում կանանց ամենից հաճախ սպանում են ներկա ու նախկին ամուսինները կամ զուգընկերները: Այս մասին նշված է օմբուդսմենի՝ ֆեմիցիդի (կնասպանության) մշտադիտարկման հաշվետվության մեջ, որն ամփոփում է 2014-2018թթ. տվյալները:

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի գենդերային բաժանմունքը վերլուծել է ֆեմիցիդի և ֆեմիցիդի փորձի ընդհանուր առմամբ 83 դեպք: Այստեղից 44-ը վերաբերում է միայն ֆեմիցիդին, 38-ը՝ ֆեմիցիդի փորձին, մեկ գործ էլ՝ ինչպես ֆեմիցիդ, այնպես էլ ֆեմիցիդի փորձ է ընդգրկում:

83 կնոջից 12-ին սպանել է ամուսինը, 5-ին՝ զուգընկերը, 4-ին՝ նախկին ամուսինը, 4-ին՝ երեխան: Կանանց գենդերային հիմքով սպանել են բարեկակամական կապեր ունեցող այլ անձինք ևս:

2014 թվականից 2018-ն ընկած ժամանակահատվածում ամուսինները փորձել են սպանել 18, նախկին ամուսինները՝ 11 կնոջ:

Օմբուդսմենի խոսքով՝ դատարանում առկա գորրծերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանանց սպանության փորձերի հիմնական դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը և խանդը: