«Միացյալ ազգային շարժումը» պնդում է Կալաձեի` քրեական աշխարհի հետ կապի մասին

«Միացյալ ազգային շարժումը»  փաստաթղթեր է ներկայացրել, որոնք  հաստատում են, որ  «Կալա կապիտալ ընկերությունը Կորցխելիի միջադեպի մասնակիցներին գումար է փոխանցել:

Ըստ Իրմա Նադիրաշվիլիի և Օթար Կախիձեի`  իրենց կուսակցությունն ի սկզբանե բարցրաձայնում  էր փոխվարչապետ Կախա Կալաձեի` բռնություններն իրականացնող խմբի հետ  կապի մասին, և նշված փաստաթղթերը ապացուցում են այդ  կապը:

Հիշեցնենք, որ  Կորցխելիում  միջանկյալ տեղական ինքնակառավարման  ընտրությունների ժամանալ մարզիկներից կազմված խումբը հարձակվել էր  «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության առաջնորդների վրա: Դեռ այն ժամանակ տուժողները հայտարարեցին, որ միջադեպի պատվիրատուն Կալաձեն է:  «Ալֆա բանկ» ռուսական բաժնետիրական ընկերության տրամադրած պաշտոնական   նամակը  հաստատում է, որ քրեական հեղինակություն Դավիթ Կարսելաձեն, նույն ինքը Կալատոզան, Կորցխելիի միջադեպի մասնակիցներ Վլադիմիր Գեգեշիձեի և Գեորգի Գիգաուրիի անունով «Ալֆա» բանկում երկու հաշվեհամար է բացել: Հարձակումից 4 օր առաջ «Կալա կապիտալ Լիմիթեդ»-ի հաշվից Գեգեշիձեի հաշվին է փոխանցվել  15 հազար դոլար, իսկ Կարսելաձեի հաշվից` 15 հազար: Նույն օրը Գիգաուրիի հաշվին փոխանցվել է 10 հազար դոլար:

Դավիթ Կարսելաձեն քրեական հեղինակություն է, ով 2000 թ. Վրաստանից տեղափոխվել է և ներկայում  բնակվում է Ռուսաստանում: Նրա եղբայրը` նախկին ըմբշամարտիկ  Վասիլ Կարսելաձեն  վերջերս ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել` ոչ առանց Կալաձեի օգնության»,-գրում է Նովոստի գռուզիան:

«Միացյալ ազգային շարժման»  ներկայացուցիչները  եկել են այն համոզման, որ հրապարակված փաստաթղթերը ապացուցում են Կալաձեի`  քրեական աշխարհի հետ ունեցած կապը: Նրանք մեկ անգամ ևս կոչ են արել դատախազությանն `արագ արձագանքել, ստուգել փաստաթղթերի իսկությունն ու նշված հանցագործությանը` Կախա Կալաձեի մասնակցությունը:

Թողնել պատասխան