Մայթերին կայանումը կարգելվի

Թբիլսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, «Ռադիոկոմերսանտի»  եթերից հայտնել է, որ սեպտեմբերից մայրաքաղաքում  կարգելեն մեքենաների մայթերին կայանելը:

Քաղաքապետը քննադատել է քաղաքում կայանումների համար պատասխանատու`  «CT- Park»  ընկերության աշխատանքը: Ըստ նրա`  պայմանագիրը, որը ընկերության հետ կնքել են նախկին իշխանությունները, խճճված է,  և ընկերությունն ավելի շատ եկամուտ է ստանում, քան քաղաքային բյուջեն:

«Վատ է նաև այն, որ նրանք կազմակերպությանը կայանման տեղեր են հատկացրել  մայթերին, և այժմ հետիոտների ճանապարհին մեքենաներ են կայանված: Երբ մենք իշխանության եկանք, մայթերի  վրա  ավելի քան 2000  կայանատեղի կար:  Մենք դրանից 500-ը վերցրինք և հետ վերադարձրինք հետիոտնին:  Արդեն այս ամառ մենք նախատեսում են մնացած  1500-ն  էլ ետ վերցնել, և սեպտեմբերին ազատել քաղաքի մայթերը»,- ասել է Նարմանիան` կոչ անելով վարորդներին ըմբռնումով մոտենալ փոփոխությանը, քանի որ մեքենաները մայթերին վտանգ են ստեղծում:

«Երբ մայթին մեքենա է տեղաշարժվում, և այդ տեղով  մարդիկ են քայլում, անշուշտ, դա դառնում է մեծ ռիսկային գոտի: Երկիրն  ու քաղաքը պետք է շարժվի  արևմտյան ուղղությամբ, իսկ արևմուտքում առաջնահերթություն են տալիս մարդուն, ոչ թե մեքենային»,- ասել է Նարմանիան:

Թողնել պատասխան