Մղեբրիշվիլին նոր պաշտոնի է նշանակվել

Վրաստանի ներքին գործերի արդեն նախկին նախարար Գիորգի Մմղեբրիշվիլին պաշտոնապես նշանակվել է անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական և պետական անվտանգության ու ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղար:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համապատասխան հրամանը արդեն հրապարակված է Վրաստանի կառավարության կայքում: Հրապարակվել է նաև վերոնշյալ պաշտոնը զբաղեցնող Մինդիա Ջանելիձեին պաշտոնից հեռացնելու մասին հրամանը:

Հիշցենենք, որ Վրաստանի կառավարությունում իրականացված կառուցվածքային փոփոխություններից հետո Մղեբրիշվիլին ազատվել է Ներքին գործերի նախարարի պաշտոնից:

Թողնել պատասխան