Մոսկվայում փոթորկի հետևանքով 14 մարդ է զոհվել

Մոսկվայում մայիսի 29-ին մոլեգնած փոթորիկն առնվազն 14 մարդ մարդու կյանք է խլել։

«Риа новости» գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է 170 մարդ։ Նրանցից 108-ը (22 երեխա) դեռ գտնվում է հիվանդանոցում:

Քամու ուժգնությունը, ինչպես նախապես կանխատեսել էին օդերևութաբանները, հասել է 16 մ/վ-ի: Նշվում է, որ ավելի քան 140 բնակելի տան տանիք է վնասվել է, նույն վիճակում է հայտնվել 1500 ավտոմեքենա:

Ռուսաստանի մայրաքաղաքի օդնավակայաններում 50 չվերթ է հետաձգվել։

Թողնել պատասխան