Փաշինյանն ու Բախտաձեն հանդիպել են Ենոքավանում

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Հանդիպմանը կողմերը կարևորել են հայ-վրացական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: