Ստոլտենբերգը Մարգվելաշվիլիին հրավիրել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի նախագահին հրավիրել է մասնակցել 2018 թվականին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին: Վրաստանը գագաթնաժողովին մասնակցելու է որպես դաշինքի ասպիրանտ երկիր և արժանի գործընկեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի վերաբերյալ կայացվելիք որոշումների հարցը։ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Յենս Ստոլտենբերգին Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար և նշել, որ Վրաստանի ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացը ակտիվորեն առաջ է ընթանում, իսկ քաղաքական և գործնական համագործակցությունը արդյունավետ զարգացում է ապրում:

Թողնել պատասխան