Նախագահի թեկնածու Բաքրաձեն հանդիպել է ուսանողներին

«Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Բաքրաձեն այսօր հանդիպել է ուսանողներին: Կուսակցության գրասենյակից interpressnews-ին տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկվել է քաղաքական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցության հարցը:

Բաքրաձեի պարզաբանմամբ, երիտասարդական պետական քաղաքականությունը երկրի ապագան է, պետության ճիշտ զարգացման առաջնահերթ ճանապարհներից մեկը: Նախագահի թեկնածուի խոսքով, նոր սերունդը պետք է պահանջատեր լինի և վերահսկի երկրի քաղաքական գործընթացները, որովհետև հենց երիտասարդությունը պետք է հանձն առնի երկրի հետագա զարգացումը:

Բաքրաձեն ուսանողներին ներկայացրել է նաև նախընտրական ծրագրի այն կետերը, որոնք թույլ կտան նախագահի հիմնադրամից 50 տոկոսի չափով ֆինանսավորել ուսանողների արտասահման ուսման վարձավճարները:

Թողնել պատասխան