Նարմանիայից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, առցանց ստորագրահավաքով Դավիթ Նարմանիայից հրապարակավ ներողություն խնդրել են պահանջում:

«Պետական ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ այսպիսի արտահայտությունը ընդունելի չէ: Դիմում ենք Դավիթ Նարմանիային, կոչ անելով նռան հրապարակավ ներողություն խնդրել վիրավորական արտահայտության համար» ,— հայտարարում են Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից:

maxresdefault (1)Թեմային անդրադարձել է նաև Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին`  խորհուրդ տալով Նարմանիային, նյարդերը տեղի տալու պարագայում գնալ տուն: Խիդաշելին գտնում է, որ քաղաքապետը պարտավոր է հրապարակավ ներողություն խնդրել, քանի որ այսպիսի իրադրություններում պատասխանատու համարվող իշխանությունները պետք է իրենց ավելի պատասխանատու պահեն և զգույշ լինեն հայտարարությունների մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին, Դավիթ նարմանիան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցչին վիրավորել էր.  «Որքան էլ գրգռված և ջղային ես, եթե դու ընտրված պաշտոնյա ես,  ապա նյարդերդ չպետք է քեզ դավաճանեն: Այդպես չեն խոսում մարդկանց հետ, ովքեր միանգամայն արդարացի ասում են, որ քաղաքապետը, ով խոստացել էր մեկ միլիոն ծառ տնկել, չպետք է ծառահատում իրականացնի»,– Ռուսթավի 2-ի եթերից ասել է Զեստաֆոնիից խորհրդարանի մեծամասնական թեկնածում, հանրապետական Թինա Խիդաշելին:

Նարմանիայի սկանդալային արտահայտությունը մեկնաբանել է նաև աշխարհահռչակ սոպրանո Անիտա Ռաչվելիշվիլին։ Նա իր ֆեյսբուքայն էջում գրել է`«Ես նույնպես կապիկ եմ»:

քաղաքապետի և բնապահպանների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջել են քաղաքապետից` աշխատանքից ազատել քաղաքապետարանի կանաչապատման ծառայության ղեկավարին, ի պատասխան Նարմանիան «Կանաչ բռունցք» կազմակերպության անդամ Իրակլի Կուպրաձեին հասցեին ասել է` «Ավանակի որդի կապիկը խոսում է վերջնագրերով»:

Թողնել պատասխան