Քաղաքապետ Նարմանիան չի պատրաստվում ներկայանալ քաղաքային խորհուրդ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, Թբիլիսիի քաղաքապետը չի պատրաստվում ներկայանալ քաղաքային խորհրդի նիստին: Դավիթ Նարմանիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամների պահանջին, ովքեր պահանջում են չեղյալ համարել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դատական գործով` դատավորի ընտանիքնի 1 միլիոն լարի արժողությամբ գույքի փոխհատուցման որոշումը:

Թբիլիսիի քաղաքապետը գտնում է, որ ընդդիմության պահանջը անհիմն է, քանի որ` ըստ նրա, գույքը փոխանցվել է օրենքի շրջանակներում: «Սա պարզապես քաղաքական շոու է»,- ասել է Նարմանիան:

«Ես չեմ մասնակցի այս քաղաքական շոուին` սա կեղծ հարց է եւ իրականության հետ ոչ մի կապ չունի: Ելնելով նրանից, որ մենք գույքի փոխանցումը կատարել ենք օրենքի շրջանակներում, չենք պատրաստվում ներկայանալ քաղաքային խորհուրդ: Կարծում եմ, որ հրամանը չպետք է չեղյալ հայտարարել, սա բացարձակապես օրինական հրաման է, որի չեղյալ հայտարարման որևէ հիմք ու մեխանիզմ չկա»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:

Թողնել պատասխան