ՆԳՆ-ն կոչ է անում Գվարամիային հարցաքննել որպես վկա

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ չի ներկայանալու Ներքին գործերի նախարարություն: Նշված գերատեսչությունը դիմել է դատարանին` պահանջելով Գվարամիային հարցաքննել որպես վկա:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնում ընթանում է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի համակարգչային ծրագրի չթույլատրված հասանելիության, իր և Մամուկա Ախվլեդիանիի տեսանյութի ապօրինաբար ձեռք բերման և հրապարակման փաստով (Վրաստանի ՔՕ 284-րդ հոդվածի 1-ին  և 159-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետ):

«2016 թվականի հոկտեմբերի 5-ին, youtube վիդեո հոսթինգում հրապարակվել է Նիկա Գվարամիայի և Մամուկա Ախվլեդիանիի անձնական զրույցի ձայնագրությունը, որում Գվարամիան «խոստանում է գործող դատավորին 6 միլիոնից մի մաս»:

Նշված գործի վերաբերյալ Լևան Սամխարաուլի անվան դատական փորձագիտական ազգային բյուրոյում և ՆԳՆ-ի փորձագիտական և քրեագիտական վարչություններում տեղի է ունեցել տեսանյութի փորձաքննություն, որոնք հաստատել են, որ տեսանյութը մոնտաժված չէ:

Նիկա Գվարամիան ՆԳՆ է կանչվել և պետք է ներկայանար մինչև փետրվարի 14-ը, ժամը 18:00-ն: Քանի որ Գվարամիան հայտարարել է, որ չի ցանկանում ներկայանալ ՆԳՆ և պահանջում է իրեն հարցաքննել դատարանում, հետաքննությունը դիմում է դատարանին, որպեսզի Գվարամիան հարցաքննվի վկայի կարգավիճակով»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Թողնել պատասխան