Նուկրի Քանթարիա. «Չգիտեմ, թե Օքրուաշվիլին ինչեր է երևակայում, նա փորձված ավանտյուրիստ է»

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» անդամ Նուկրի Քանթարիայի գնահատմամբ, Իրակլի Օքրուաշվիլին «հայտնի ավանտյուրիստ է»:
Այս մասին Քանթարիան լրագրողերին հայտարարել է Օքրուաշվիլիի վերաբերյալ հարցի մասին խոսելիս։ Օքրուաշվիլիի այն մեղադրանքին ի պատասխան, որի համաձայն Գորի քաղաքում հանցագործ հեղինակությունների ակտիվացման մեջ Կախի Կալաձեի կնոջ եղբայրն է մեղավոր:
«Այս դեպքում չգիտեմ Օքրուաշվիլին ինչ է երևակայում: Նա փորձված ավանտյուրիստ է և չի բացառվում, որ սա հաշվարկված քայլ է իր կողմից: Ու՞մ եւ ինչին է պետք հիմա Օքրուաշվիլիի վրա զինված մարդկանց հարձակումը։ Մեր միակ և կարևոր խնդիրն է առավելագույն խաղաղ միջավայրում ընտրություններ կազմակերպելը և ինչ եք կարծում, Կախի Կալաձեն կամ մեզանից որեւէ մեկը կցանկանա՞ր, որ այնտեղ կրակոցներ լինեին»,- հարցադրում է արել Քանթարիան՝ ավելացնելով , որ հետաքննությունը անպայման կպարզի, թե ինչ հիմքեր ունի բախումը:

Թողնել պատասխան