Շվեդիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է ժամանել Վրաստան

SWEDENՎրաստանը պատրաստվում է հյուրընկալել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Ուոլստրոմին:

Նախարարը պատշտոնական այցով Թբիլիսիում է լինելու փետրվարի 8-ին: Այս այցը Շվեդիայի պաշտոնատար անձանց տարածաշրջանային շրջագայության մասն է կազմում: Թբիլիսիում արտգործնախարարը կհանդիպի իր գործընկեր Միխեիլ Ջանելիձեին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիին: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել վրաց-շվեդական հարաբերությունների,  վրաց-Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրման հարցեր: տեղեկացնում է  «Agenda.ge»-ն:

Թողնել պատասխան