Ո՞ւր են «Ազգային ֆորում»-ի հազարավոր ձայները

«Ազգային ֆորում» կուսակցությունը, որ խորհրդարանական ընտրություններում չկարողացավ հաթահարել ընտրական շեմը, դասական եվրոպական կուսակցության ստեղծման անհրաժեշտություն է տեսնում։ Կուսակցության առաջնորդ Կախա Շարտավան ընտրությունների ավարտի կապակցությամբ շնորհավորել է ժողովրդին, սակայն ասել է․ «Արդյունքների առիթով չեմ շնորհավորում: Դրանք մեր նման կուսակցություններն ի վիճակի չեն փոխել։ Բոլոր հնարավոր միջոցներով կեղծվել են ընտրությունների արդյունքերը։ «Ազգային ֆորում»-ի օգտին տրված հազարավոր ձայներ են կեղծվել»։

«Ազգային ֆորում»-ի ղեկավարը ասել է, որ այս պահին տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ են ընթանում միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ։

 

Թողնել պատասխան