Թբիլիսիի մանկապարտեզներում ծանոթով գրանցումը բացառվելու է. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում դիմելով մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավարությանը, ընդգծել է, որ բացասական արձագանքներ է ստանում մանկապարտեզների գրանցման գործընթացի վերաբերյալ։

«Մենք ընդմիշտ պետք է դուրս գանք այս ճահիճից՝ բացառելով ծանոթով գրանցումից։ Դրա համար կա էլեկտրոնային գրանցման հնարավորություն: Իհարկե, բոլորի հայտերը հնարավոր է չբավարարվեն,  սակայն, մենք պետք է արդար լինենք: Որևէ մեկը քաղաքապետարանում կամ քաղաքային խորհրդում ծանոթ ունենալով չի կարող իրականացնել երեխայի գրանցումը»,-ասել է Կալաձեն:

Քաղաքապետն հավաստիացրել է, որ ինքը պայքարելու է երեխաների իրավունքների համար՝ նրանց հնարավորություն տալով օրենքի կարգով գրանցվել և հաճախել մանկապարտեզ։

Նշենք նաև, որ Թբիլիսիի մանկապարտեզներում 2018-2019թթ. ուսումնական տարվա համար համընդհանուր գրանցումը կսկսվի հունիսի 22-ին՝ ժամը 12:00-ին։

Թողնել պատասխան