Վրաստանի նախագահը հանդիպել է Էստոնիայի վարչապետին

Վրաստանի նախագահը հանդիպել է Էստոնիայի վարչապետին: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների, բռնազավթման և երկկողմանի համագործակցության հեռանկարների մասին:

Գիորգի Մարգվելաշվիլին Էստոնիայում է գտնվում ևս մի քանի երկրների առաջնորդների հետ, մասնակցելու է նաև Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներիn:

Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշաշվիլին:

«Կքննարկվեն երկու երկրների մշակութային ոլորտում առկա հրատապ հարցեր, ինչպես նաև կխոսվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին: Էստոնիան մեզ աջակցում է, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար»,-հայտարարել է Աբաշաշվիլին:

Թողնել պատասխան