«Ոչ օկուպացիային». Ուսանողները «կենդանի շղթա» են կազմել Բերշուեթի գյուղում

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի ուսանողները Ցխինվալիի շրջանում շփման գծի մոտ «կենդանի շղթա» են կազմել՝ ի նշան բողոքի՝ կապված ռուսական զինվորականների կողմից շփման սահմանագիծը 500  մետր առաջ բերելու հետ: «Ոչ օկուպացիային», «Մեր երկիրը՝ մեր պատասխանատվությունը», «Դադարեցրեք բռնակցումը», «Stop russia» և այլ կոչերով, պաստառներով երիտասարդները բոլոր ցանկացողներին հոդորել են միանալ իրենց: Ակցիայի մասնակիցների անվտանգությանը տեղում հետևել է ոստիկանությունը, մոբիլիզացվել է պարեկային ծառայության մի քանի անձնակազմ: Ակցիան կազմակերպվել էր ֆեյսբուքի միջոցով, ըստ կազմակերպիչների՝ նպատակը ռուսական կողմի գործողությունների հետ կապված հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Հիշեցնենք՝ Բերշուեթիում, ուր  երկու օր  ակցիա էին անցկացնում ուսանողները, հուլիսի 3-ին ռուս զինվորները շփման գիծը նշող նոր նշան են տեղադրել՝ մոտ 500 մետր դեպի վրացական կողմ, ինչի հետևանքով մի քանի տեղացիների գյուղատնտեսական նշանակության հողերը մնացել են շփման գծի մյուս կողմում:

Թողնել պատասխան