Պայքար Ադեիշվիլիի մնացորդների հետ. Աննա Դոլիձե

Արդարադատության բարձրագույն խորհուրդը հարցազրույցներ է անցկացնում դատավորի պաշտոնում ցմահ նշանակումների առիթով մի խումբ թեկնածուների հետ: Թեկնածուների թվում կան ռեզոնանսային գործերի դատավորներ, նրանց թվում է նաև Ռուսթավի 2 հեռուստաընկերության գործով դատավոր Նաթիա Գուջափիձեն:

«Սա որոշիչ պայքար է Ադեիշվիլիի (նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի մասին է խոսքը) մնացորդների հետ, ես նրանց կլան չեմ անվանում: Այս հարցազրույցները հատկապես կարևոր են, որպեսզի դատավորները զգան, որ պատասխանատու են միայն իրենց խղճի առջև»,- հայտարարել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն:

Բացի Նաթիա Գաջուփիձեից հարցազրույցներ կանցնեն նաև այլ ռեզոնանսային գործերի դատավորներ:

«Չեմ զիջելու, եթե մարդը այնպիսի անցյալ ունի, որը հարցեր է առաջացնում: Կարծում եմ դա կարևոր է: Մենք թեկնածուների մասին բավականին տեղեկություններ ունենք»,- հայտարարել է  Արդարադատության բարձրագույն խորհրդի մեկ այլ անդամ Նազի Ձանեզաշվիլին:

Թողնել պատասխան