Ուկրաինան չեղարկում է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստել է փաստաթղթերի փաթեթ, որի համաձայն չեղյալ է համարվում Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:

Նախարարի խոսքով, Ռուսաստանը խախտել է նշված համաձայնագրի բոլոր դրույթները։ Փաստաթղթերի չեղարկման վերաբերյալ քննարկումները կմեկնարկեն առաջիկա օրերին։

Բարեկամության մասին համաձայնագիրը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 1997 թվականի մայիսի 31-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 1-ից: