Միասնական ազգային քննությունների գրանցումը կսկսվի մարտի 1-ին

Վրաստանում 2022 թվականի միասնական ազգային քննությունների գրանցումը կսկսվի մարտի 1-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 4-ի ժամը 18:00-ն: Դիմորդները կկարողանան գրանցվել միայն էլեկտրոնային եղանակով՝ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի առցանց՝ naec.ge կայքում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեն։ 

Գորգոձեն դիմորդներին կոչ է արել ուշադրություն դարձնել գրանցման ընթացակարգերին և ժամկետներին, մինչ այդ նրանք պետք է ծանոթանան Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքի՝ «Տեղեկանք դիմորդների համար» էլեկտրոնային հավաքածուին։

Ժողովածուն ներառում է 2022 թվականի նորությունները, կրթական ծրագրերի ցանկը, հաճախակի տրվող հարցեր և քննական գործընթացի հետ կապված բոլոր կարևոր հարցերը։ 

Այս տարի ևս դիմորդների գրանցման գործընթացը կանցկացվի մի քանի փուլով.

  • առաջին փուլում դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քննության քաղաքը, հանձնվող առարկաները և անհրաժեշտության դեպքում նշել հատուկ պայմանները,
  • դիմորդները առարկան փոխել կամ ավելացնել, ինչպես նաև քննության լեզուն փոխել կկարողանան մինչև ապրիլի 14-ը, ժամը 18:00։ 

Դիմորդները հնարավորություն կունենան փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի ցանկում մինչև բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրը։ 

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի www.naec.ge կայքում հնարավոր գրանցման և վճարման եղանակների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի վաղը՝ մարտի 1-ին։