Եթե Սաակաշվիլին այժմ իշխանության ղեկին լիներ, պատերազմը նախ կսկսվեր Թբիլիսիում, հետո՝ Կիևում

Կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լիներ այսօր Վրաստանի իշխանության ղեկին, ապա այս պատերազմը նախ կսկսվեր Թբիլիսիում, հետո՝ Կիևում։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ երբեք չի կայացնի այնպիսի որոշում, որը կվնասի իր երկրի շահերին։

«Մենք լավ հիշում ենք նաև, թե ինչպես էր իրեն պահում այն ​​ժամանակվա (2008 թվականի) իշխանությունը, ինչպես էր հոգում ժողովրդի մասին, ինչպես էր պաշտպանում մեր քաղաքացիներին, ինչպես էր իրեն պահում այսպես կոչված՝ Գերագույն գլխավոր հրամանատարը…

Այսօր նույն մարդիկ մեզ հորդորում են ներքաշվել պատերազմի մեջ, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, մասնակցել Ուկրաինայի պատերազմին և այլն»,- ասել է վարչապետը։