Ուղղակի կեցցեք դուք. Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին (տեսանյութ)

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին, որում ասում է, որ հպարտանում է հայ ժողովրդի արած քայլով։

«Ուզում եմ դիմել Հայաստանի իմ քույր ու եղբայրներին: Ես ձեզ շնորհավորում եմ: Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու, որ դուք հայ եք, հպարտ ազգ, որ ունի արժանապատվություն:

Դուք կարողացաք ցույց տալ աշխարհին, որ կարող եք ապրել նորմալ, մարդավայել, կոռուպցիայից ազատ պայմաններում, երբ ուրիշները չեն թելադրում ձեզ՝ ինչպես ապրել, երբ  մարդկանց մի կույտը վերցնում է ամեն ինչ իրեն և չի թողնում մյուսներին ոչինչ:

Այսօր ես  վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի։ Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Ապրեք նրա համար, ինչ արեցիք:  Ուղղակի կեցցեք դուք»:

Թողնել պատասխան