Ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանում. ԲՈՒՀ-եր եւ դպրոցներ

Աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի 1-ը տոնվում է որպես գիտելիքի օր։ Նախկին ԽՍՀՄ֊ի հանրապետությունների մեծ մասում, երեխաներն առաջին անգամ առաջին դասարան են գնում, ուսանողները՝ համալսարան, մինչդեռ Վրաստանում շարունակվում են ամառային արձակուրդները: Դեռեւս 2010 թվականին, Վրաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի նախաձեռնությամբ, ուսումնական տարվա առաջին օրը սահմանվեց սեպտեմբերի 15-ը: Իր այս որոշումը Շաշկինը բացատրել էր հետեւյալ կերպ․ «Դպրոցների ուսուցիչների եւ ծնողների հետ ունեցած խորհրդակցություններից հետո, որոշեցինք, որ ուսումնական տարին պետք է սկսել սեպտեմբերի 15-ին, քանի որ այն ամենաբեղմնավոր շրջանն է սովորելու համար։» Այսպիսով, թվում է, թե աշակերտները ավելի երկար արձակուրդ են ունենում, սակայն Վրաստանում դպրոցների ուսումնական տարին ավարտվում է հունիսի 15-ին:

Ինչ վերաբերվում է Վրաստանի ԲՈՒՀ-երին, ապա դրանք մեկնարկում են սեպտեմբեր ամսվա տարբեր օրերի: Ստորեւ ներկայացնում ենք ԲՈՒՀ-երում ուսումնական տարվա մեկնարկի ժամանակացույցը։

tsuՋավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 26-ին, ընդ որում առաջին կուրսեցիների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված հայալեզու եւ ադրբեջանալեզու ուսանողների համար, վրացերեն լեզվի նախապատրաստական ծրարերը կմեկնարկեն սեպտեմբերի 6-ից 12-ը:

ilia

 

Թբիլիսիի Իլիայի պետական համասարանում ուսումնական առաջին օրը հոկտեմբերի 10֊ն է լինելու։ Առաջին կուրսեցիները կկարողանան դասերի գրանցվել սեպտեմբերի 1-ից 16-ը:

 

 

gpiՎրաստանի տեխնիկական համալսարանը կբացի իր դռները հոկտեմբերի 10-ին։ Առաջին կուրսեցիները կարող են գրանցվել սեպտեմբեր 1-ից 27-ը:’

 

 

evropis

 

Արեւելյան Եվրոպայի համալսարանում ուսումը սկսվում է սեպտեմբերի 12-ին, գրանցվել հնարավոր է օգոստոսի 1-ից կսած:

samedicinoԹբիլիսիի պետական բժշկական համալսարանում 2016-17 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Գրանցման համար համալսարան կարելի է դիմել սեպտեմբերի 5-ից 17-ը ներառյալ:

goriԻնչ վերաբերվում է Գորիի ուսումնական համալսարանին, ապա այստեղ ուսումնական տարվա մեկնարկը սեպտեմբերի 15-ն:

 

akaki Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում կիսամյակը մեկնարկում է սեպտեմբերի 19-ին։
Մագիստրոսների եւ առաջին կուրսեցիների համար՝ սեպտեմբերի 26-ին։ Ուսանողների գրանցումը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին եւ շարունակվում մինչեւ 18-ը:

saaviacio-logo1Վրաստանի ավիացիոն համալսարանում դասընթացները մեկնարկում են սեպտեմբերի 12-ին։

Գրgrigolիգոլ Ռոբաքիձեի համալսարանում նոր կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին կուրսեցիների գրանցումը կտեւի սեպտեմբերի 5-ից 10-ը:

sapatriarqoՎրաստանի պատրիարքարանի Անդրիա Առաջնակոչի անվան վրացական համալսարանում առաջին կուրսեցիները կարող են գրանցվել սեպտեմբերի 5-ից 16-ը։ Ուսումը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:

kavkasiaԿովկասի միջազգային համալսարանում բակալավրիատի ուսանողների համար կրթական գոռծընթացը կսկսվի սեպտեմբերի 12-ին, գրանցումը՝ օգոստոոսի 22-ից սեպտեմբերի 5-ը:

tbsaswԹբիլիսիի ուսումնական համալսարան, առաջին կուրսեցիները վարչական եւ ակադեմիական գրանցում կարող են անցնել օգոստոսի 29-ից սեպտեմբերի 16-ը: Ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:

suxishԴիմորդները, ովքեր միասնական ազգային քննությունները հանձնելով ընդունվել են Սուխիշվիլիի ուսումնական համալսարան, կարող են գրանցվել համալսարանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը: Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 12-ին:

qutaisiՔութաիսիի համալսարանում ուսումանական տարին կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին կուրսեցիների գրանցումը՝ սեպտեմբերի 2-ից 16-ը ներառյալ:

akademiaԻնչ վերաբերվում է Պաշտպանության ազգային ակադեմիային, դիմորդները, որոնք հաջողությամբ անցել են ակադեմիայի քննությունները (ֆիզիկական պատրաստվածություն, բժշկական ստուգում, հարցազրույց) եւ հաջողությամբ հանձնել են միացյալ ազգային քննությունները, սեպտեմբերի 11-ից սկսած կանցնեն 5 շաբաթ տեւողությամբ նախապատրաստական դասընթաց, ինչը հաջողությամբ ավարտելու պարագայում, հոկտեմբերի 14-ին կմասնակցեն յունկերների երդման արարողությանը: Այստեղ ուսումնական գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, Վրաստանի ԲՈՒՀ֊եր ընդունվելու համար, դիմորդները հանձնել են միացյալ ազգային քննություններ՝ վրացերեն լեզվից, ընդհանուր ունակություններից, օտար լեզվից եւ մեկ ընտրովի առարկայից: Քննություններն այս տարի առաջին անգամ անց են կացվել մասամբ համակարգչային ծրագրի միջոցով եւ ինչպես նշել է ԿԳ գործող նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, առաջիկայում բոլոր ԲՈւՀ֊ական քննությունները համակարգչային կդառնան:

Թողնել պատասխան