Պետք է համախմբվել  ռուսական քարոզչության դեմ.  Ուսուփաշվիլի

«Վրաստանում ռուսական փափուկ ուժի կիրառումը  երբեք այսքան մեծ չի եղել»: Այս մասին Թբիլիսիում բացված միջազգային համաժողովում  Վրաստանի ժողովրդավարության մակարդակի բարձրացման հարցի քննարկման ընթացքում հայտարարել է  Վրաստանի խորհրդարանի  նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

Ուսուփաշվիլիի կարծիքով` Վրաստանում  ռուսական քարոզչության և ռուսամետ քաղաքական ուժերի ակտիվացման  ֆոնին,  արևմտամետ ուժերը պետք է միավորվեն ընդհանուր հարցերի շուրջ, այլ ոչ թե հակադրվեն միմյանց. «Մենք խնդիրներ ունենք,  որոնք կարող են նաև օգտագործվել Վրաստանի անկախությանը դեմ հանդես եկող  ուժերի կողմից:  Այդ պայմաններում արևմտամետ ուժերը  վիճաբանում են,  ժամանակ կորցնում: Արդյո՞ք   նպատակահարմար չէր լինի ժամանակը ծախսել  ժողովրդին բացատրելու, թե ինչո՞ւ է օրինակ ձգձգվում վիզայի ազատականացման գործընթացը և այլն…»:

Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ`  վերոնշյալ հարցերը միջազգային կարևորություն ունեն.  «Եթե ժողովուրդը տեղեկատվություն չունենա դրանց մասին, հակաարևմտյան տրամադրություններ կառաջանանան, ինչը վտանգավոր է բոլորի համար: Այդ պատճառով պետք է համախմբվենք ոչ միայն ընդհանուր վտանգի դեպքում, այլ նաև ընդհանուր հաջողության ձգտելիս»:  Դավիթ Ուսուփաշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews»-ը:

Թողնել պատասխան