Թբիլիսիի սպանության կասկածյալը ձերբակալվել է Զեստաֆոնում

Վրաստանի ներքին գործերի  նախարարությունը սեպտեմբերի 5-ին  Թբիլիսիի  Ղիփշաձե փողոցում տեղի ունեցած սպանության  մեջ կասկածվող քաղաքացուն ձերբակալել է Զեստաֆոն քաղաքում:  Վրաստանի ՆԳՆ-ը  տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է, որ Թբիլիսիի, Իերերթիի, Ռաճա-Լեչխումիի  և  Քվեմո (ստորին) Սվանեթիի  Ոստիկանական  բաժանմունքների  աշխատակիցների օպերատիվ գործողությունների  արդյունքում  ձերբակալվել է 1991թ.  ծնված Վրաստանի մեկ  քաղաքացի:  Վերջինիս  անունը  ՆԳՆ-ը  այս փուլում չի հրապարակում:

Նախաքննության  արդյունքում  պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի սեպտեմբերի 5-ին Թբիլիսիի  Ղիփշաձե փողոցի  ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում վարպետի  հետ ունեցած  վեճի արդյունքում  հրազենով կրակել է բացել  նրա ուղղությամբ, որից հետո լքել դեպքի վայրը: Վիրավորված վարպետը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

Հարուցվել է քրեական գործ` Վրաստանի ՔՕ-ի  108 և 236 հոդվածների համաձայն: Այն  ենթադրում է կանխամտածված սպանություն,  հրազենի ապօրինի ձեռք բերում, պահում և կրում:

Թողնել պատասխան