Ռուսաստանը վրացի ընտանիքին փոխհատուցում կվճարի

2006 թվականին Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստանից զանգվածաբար արտաքսման ժամանակ զոհված Մանանա Ջաբելիայի ընտանիքին Ռուսաստանի դաշնությունը 70 հազար եվրո կվճարի:

Այս մասին հայտնել է փաստաբան Պավլե Բերիան; Ջաբելիան մահացել էր 2006-ի դեկտեմբերին, Մոսկվայի մեկուսարաններից մեկում` սրտի կաթվածից: Ընտանիքը` Մարդու իրավունքների եվրոպարական դատարան հայց էր ներկայացրել 2007-ին: Գործը 5 տարի քննվում էր եւ ապա դատարանն առաջարկեց կողմերին համաձանության գալ, առանց լսումների, ինչին` Ռուսաստանի արդարադատության նախարարությունը համաձայնեց.

«Ռուսաստանը դատարանի խորհրդով մեզ գործարք առաջարկեց` վճարել 70 հազար եվրո, դատարանը բավարարեց սա, մենք էլ համաձայնեցինք: Գումարը պետք է վճարվի 3 տարվա ընթացքում»,- ասել է փաստաբանը: Մանանա Ջաբելիան Ռուսաստանում ապրում էր 1994-ից, աշխատում էր շուկայում, իշխանությունները նրան ձերբակալել էին` ժամանակավոր գրանցման բացակայության պատճառով: Երկրից արտաքսելու որոշումը Ջաբելիան բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում, որն էլ բավարարել էր նրա բողոքը: Չնայած այս իրողությանը իրավապահները ազատ չէին արձակել կնոջը` վերադարձնելով մեկուսարան, որտեղ էլ վերջինս մահացել էր:

Հարկ է նշել, որ եվրոպական դատարանում է նաև Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի միջպետական հայցը, որը նույնպես վերաբերում է վրացիների` Ռուսաստանից արտաքսվելու փաստերի:

Թողնել պատասխան