«Ռուսաստանի եւ Հայաստանի ԶՈՒ հնարավոր համատեղ զորամիավորում ստեղծելու հեռանկարը Վրաստանի համար վտանգ չի հանդիսանում». փորձագետ

Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն գտնում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի զինված ուժերի հնարավոր համատեղ զորամիավորում ստեղծելու հեռանկարը, Վրաստանի համար վտանգ չի հանդիսանում: Ինչպես Շարաշենիձեն փոխանցել է «Ինտերպրեսնյուս» լրատվականին․ «Երբ Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա ռուսական տանկեր են կանգնած, Հայաստանի հետ ինչ կստեղծի Ռուսաստանը, Վրաստանի համար երրորդական եւ չորորդական նշանակություն ունի»։

«Ռուսաստանը փորձում է որոշակի բալանս ստեղծել: Ադրբեջանին զենք վաճառելով Հայաստանի վրդովմունքին արժանացավ, հարկավոր էր Հայաստանին էլ ինչ-որ բան տալ եւ այդ ինչ-որ բանը երաշխիք է զինված հակամարտությունների դեպքում»,- հայտարարել է Շարաշենիձեն:

Թողնել պատասխան