Ռուսաստանի հետ համագործակցել ենք ուզում`միայն ընդհանուր հետաքրքրություններից ելնելով. Դենիել Ֆրիդ

Ամերիկան Վրաստանը չի զիջի Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Դենիել Ֆրիդը`  «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ հարցազրույցի ընթացքում:

Ֆրիդը, ԱՄՆ-ի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձը սխալ չի համարում. «Սա ամերիկացիների շրջանում  բնական տենդենց է, որ միշտ փորձում ենք հասնել մեր ուզածին:  Սա սխալ չէ: Սխալ կլիներ այն, որ այլ ինքնիշխան երկրների հետաքրքրությունները զոհեինք Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Մենք այս սխալը թույլ չենք տվել: Օրինակ, Ռուսաստանին՝ Լեհանստանը եւ Բալթյան երկրները չենք առաջարկել: Չենք փոխանակել նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը`  Մոսկվայի հետ լավ հարաբերությունների հաշվին։ Մենք ասել ենք Ռուսաստանին, որ իրենց հետ համագործակցել ենք ուզում` ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, սակայն չենք զիջի մեր հետաքրքրությունները, արժեքներն ու այլ ժողովուրդների հետաքրքրությունները `Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,-  հայտարարել է Դենիել Ֆրիդը:

Թողնել պատասխան