Դեպի ռուսական սահման տանող ճանապարհը փակ է

Ձնհալի վտանգի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է:

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբա (Փոստա) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ճանապարհի 123-135 կմ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառումը:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է Վրաստանի ճանապարհային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

Թողնել պատասխան