Սաակաշվիլին ՀՀ իշխանություններին կոչ է անում երկխոսության գնալ

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայում ստեղծված ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող գործընթացներին: փ

Նա գրում է, որ մտահոգված է երկրում տիրող իրավիճակով. «Շատ եմ անհանգստանում Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար: Ես կոչ եմ անում իշխանության իմ բոլոր ընկերներին արագ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց: Եվ ընդհանրապես, քիչ լսեք և ընդօրինակեք Մոսկվային, եղեք մոտ ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- գրում է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան