Սամգորիում բռնկված հրդեհը մարվել է անօդաչու թռչող սարքի միջոցով

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Անդրե Քուջաիձեն հայտարարել է, որ Սամգորի թաղամասի փայտերի պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է գրեթե 3000 քմ տարածք: Նա նշել է, որ հրդեհը հաջողվել է մարել անօդաչու թռչող սարքի միջոցով:

«Տարածքում պահվում էր փայտանյութ: Պահեստն ամբողջովին այրվել է: Վիրավորներ չկան: Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում: Տեղում աշխատել է 15 հրշեջ-փրկարար մեքենա: Հրդեհի պատճառները կպարզի հետաքննությունը»,-հայտարարել է Քուջաիձեն:

Թողնել պատասխան